
Հրազդանում ծնված երկվորյակ եղբայրներին տանը 10 ամսական քույրն է սպասում
«Հրազդան» բժշկական կենտրոնում կարճ ժամանակահատվածում երկու երկվորյակ է ծնվել։
«Այսօր դեռ պատրաստվում էինք մեր ծննդատնից տուն ճանապարհել երկվորյակ քույրերին` Լյուսիին և Լեային, երբ ծնվեցին երկվորյակ եղբայրները` Վահագնը և Յուրին»,-հայտնել են ԲԿ-ից։
Տղաները լույս աշխարհ են եկել բնական ճանապարհով։ Ուշագրավ է, որ եղբայրներին տանը 10 ամսական քույրիկն է սպասում։


