11 Սեպ
2026
20° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շինհրապարակներում պատահարների թիվը աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մահացել

Շինհրապարակներում պատահարների թիվը աճում է․ վերջին 3,5 տարում 80 մարդ է մահացել

2026 թվականի հուլիսի 20-ին «Դեֆանս Հաուզինգ» համալիրի շինհրապարակում աշխատակիցներից մեկը բարձրությունից վայր ընկավ ու տեղում մահացավ։ Սա առաջին դեպքը չէր այս տարածքում. նախորդ տարի սեպտեմբերին «Դեֆանս Հաուզինգ» թաղամասում ծանր մարմնական վնասվածք էր ստացել 47-ամյա մեկ այլ աշխատակից. գրում է «Հետք»-ը։

Այս երկու դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նշանակվել են փորձաքննություններ, սակայն դրանց պատասխանները դեռևս չեն ստացվել, նախաքննությունն էլ շարունակվում է։

Կա մի ուշագրավ փաստ․ դեռ մայիսին Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը ստուգումներ էր իրականացրել «Դեֆանս Հաուզինգ ինվեստ»-ՓԲԸ–ում և արձանագրել խախտումներ։ Թե հատկապես ի՞նչ խախտումներ են եղել՝ տեսչական մարմինը լռում է։ Իսկ այս լռությունից շաբաթներ անց գրանցվեց նոր պատահարը․ ընկերությունը նույնպես հրաժարվում է պատասխանել մեր գրավոր հարցումներին։

Ներքին գործերի նախարարությունից ստացված տվյալների համաձայն՝ 2023 թվականին անվտանգության կանոնների խախտման հետևանքով շինհրապարակներում արձանագրվել է 131 դեպք, 2024-ին՝ 202, իսկ 2025-ին՝ արդեն 277։ Այսինքն՝ 2023-2025 թվականներին պատահարների թիվն ավելի քան կրկնապատկվել է։ 2026 թվականի առաջին կիսամյակում արդեն արձանագրվել է 142 դեպք։

Նույն ժամանակահատվածում շինհրապարակներում տեղի ունեցած պատահարների հետևանքով մահացել է 80 մարդ։ Այս դեպքերի առնչությամբ հաճախ նախաձեռնվում են քրեական վարույթներ, սակայն դրանց միայն փոքր մասն է հասնում դատարան։

Շարունակությունը` սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ