11 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կթեստավորեի՞ք ձեր նորածնին՝ պարզելու, թե տարիներ անց ինչ հիվանդություններ կարող է ունենալ․ բժշկության ոլորտի նոր առաջընթացը

Կթեստավորեի՞ք ձեր նորածնին՝ պարզելու, թե տարիներ անց ինչ հիվանդություններ կարող է ունենալ․ բժշկության ոլորտի նոր առաջընթացը

Բժշկության ոլորտում արձանագրված առաջընթացը՝ գենոմիկայից և կենսանշաններից (բիոմարկերներից) մինչև արհեստական բանականություն, տրամադրում է կանխատեսող գործիքներ, որոնք թույլ են տալիս հայացք նետել մեր բժշկական ապագային այնպիսի եղանակներով, որոնք ժամանակին աներևակայելի էին թվում. գրում է CNN-ը։

Այսօր գենոմային սքրինինգի միջոցով ծնողները կարող են տեղեկանալ հարյուրավոր հիվանդությունների մասին, որոնք կարող են ապագայում ախտահարել իրենց երեխաներին, այդ թվում՝ այնպիսի հիվանդությունների, որոնք այլ պարագայում կարող էին չհայտնաբերվել։

Դոկտոր Ռոբերտ Ք. Գրինը գենոմային սքրինինգի ոլորտում աշխարհի առաջատար փորձագետներից է և կարծում է, որ այն առանցքային նշանակություն ունի կանխարգելելի հիվանդություններից միլիոնավոր մարդկանց մահը կանխելու գործում։

«Կանխարգելիչ գենոմիկան» (ինչպես այն անվանում է Գրինը), ըստ էության, նախազգուշացնում է առողջական լուրջ խնդիրների մասին, որոնք անձի մոտ կարող են առկա լինել դեռևս ախտանիշների ի հայտ գալուց շատ առաջ։

«Ես իսկապես կարծում եմ, որ գենոմիկան առաջնային դեր է խաղում մեր հասարակության և աշխարհայացքի փոխակերպման գործում՝ հիվանդությունների բուժման համակարգից անցում կատարելով դեպի առողջապահական այնպիսի համակարգ, որը կանխատեսում և կանխարգելում է հիվանդությունները՝ պահպանելով մարդկանց առողջությունը»,- հայտնել է նա CNN-ին։

Սակայն այս տեխնոլոգիան իր հետ բերում է մի շարք լուրջ էթիկական հարցեր՝ սկսած պացիենտների իրավունքներից մինչև այն հարցը, թե տեղեկատվության որ ծավալն է համարվում չափազանց մեծ։ Ե՛վ ծնողները, և՛ բժիշկները պետք է իրենց հարց տան. արդյոք կցանկանայի՞ք իմանալ խնդրի մասին։

Ինչպե՞ս վարվել այդ տեղեկատվության հետ, և ինչպե՞ս ընկալել այն, եթե արդյունքները ցնցող լուրեր են պարունակում և գոհացուցիչ չեն։ Կենսաէթիկայի մասնագետ դոկտոր Արթուր Կապլանը խոստովանել է, որ գենոմային սքրինինգի կիրառումը բարի նպատակներով՝ մասնավորապես նորածնի առողջության ապահովման համար, ազնիվ քայլ է, սակայն, նրա կարծիքով, թեստավորման ծավալների աճը բացում է բարդ խնդիրների մի ամբողջ շարք՝ նմանվելով Պանդորայի արկղը բացելուն։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ