
Մեդվեդևը մոբիլիզացիայի մասին լուրերը սուտ և սադրանք է անվանել
Հակառակորդի պնդումները, թե Ռուսաստանը, իբր, գտնվում է «մոբիլիզացիայի շեմին», սուտ և սադրանք են։ Ռուսաստանում մոբիլիզացիայի որևէ անհրաժեշտություն չկա. ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նա նշել է, որ ներկայում Ուկրաինայի զինված ուժերի վիճակը շատ վատ է։
«Սակայն իրավիճակի այս պատկերը փոխելու համար նրանք տարածում են այն անհեթեթությունը, թե Ռուսաստանը «մոբիլիզացիայի շեմին է»։ Ես այս հարցով անմիջականորեն զբաղվում եմ գերագույն գլխավոր հրամանատարի հանձնարարությամբ, ուստի լիովին պատասխանատվությամբ կարող եմ հայտարարել՝ մեզ մոտ մոբիլիզացիայի որևէ անհրաժեշտություն չկա»- ընդգծել է Մեդվեդևը։
Նրա խոսքով՝ այդ ամենը «սուտ, կեղծիք և սադրանք է», որի նպատակն է միայն անհանգստություն առաջացնել երկրի բնակչության շրջանում, հատկապես՝ Պետական դումայի ընտրություններին ընդառաջ։


