
ՀԱՊԿ-ը խաղադրույք է կատարում Ուզբեկստանի հետ համագործակցության վրա՝ Հայաստանի սառեցված մասնակցության ֆոնին․ «Известия»
ՀԱՊԿ-ը պատրաստ է ներգրավել Ուզբեկստանին նոր եվրասիական անվտանգային համակարգի ստեղծման գործում․ «Известия»-ի հետ զրույցում նշել է կառույցի գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը:
Տաշքենդը կարող է ներգրավվել գործընկերության և դիտորդական մեխանիզմների միջոցով: Չնայած Ուզբեկստանը դադարեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին 2012 թվականին, շփումներն այժմ զգալիորեն ակտիվացել են։
Փորձագետ Դմիտրի Սիդորովը նշել է, որ ՀԱՊԿ-ի համար Ուզբեկստանի հետ կապերի ամրապնդումը կարևոր է Հայաստանի սառեցված մասնակցության պատճառով. կազմակերպությունը պետք է ցուցադրի իր ներուժը: Ավելին, դա թույլ կտա Տաշքենդի հետ առկա համագործակցությունը՝ թե՛ ուղղակիորեն, թե՛ ԱՊՀ միջոցով, բարձրացնել նոր մակարդակի:
ՀԱՊԿ անդամները նաև փոխազդում են Ուզբեկստանի հետ այլ ձևաչափերով:
Մայիսին Երևանը դադարեցրել է անդամավճարների վճարումը, իսկ 2026 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանն արդեն առաջարկել էր վերջնականապես դուրս գալ կազմակերպությունից։ Միևնույն ժամանակ՝ Երևանը մոտենում է ԱՄՆ-ին, ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին։
Ապագայում, ըստ Դմիտրի Սիդորովի, Երևանի ռազմական համագործակցությունն արևմտյան կառույցների հետ կխորանա։ Առաջին հերթին՝ այն կշարունակի գնել արևմտյան զենք և ընդունել ՆԱՏՕ-ի չափանիշները։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ բանակը վերջերս ներդրել է արևմտյան ոճի նոր ռազմական ողջույն։ Սակայն, ըստ փորձագետի, արևմտյան կառույցները չեն կարող Երևանին տրամադրել որևէ իրական անվտանգային երաշխիք։


