22 Դեկ
2024
-0.3° c ԵՐԵՎԱՆ
1.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Զանգեզուրի միջանցքը» վերաճեց «Արևմտյան Ադրբեջան» տերմինի. Արամ Փոլադյան

«Զանգեզուրի միջանցքը» վերաճեց «Արևմտյան Ադրբեջան» տերմինի. Արամ Փոլադյան

Մեկ անգամ չէ, որ արձանագրել ենք`  Թուրքիայի հետ Ադրբեջանի հարաբերություններն ամենօրյա ձևաչափով խորացնելու թիվ մեկ խորագիրը պանթյուրքիզմն է և դրա համամարդկային գաղափարախոսությունը. ասել է’ ադրբեջանագետ Արամ Փոլադյանը` «Նավթային փուչիկ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում։

Նա անդրադարձել է Ադրբեջանի վարած ներքին քաղաքականության ու արտաքին քաղաքականության սերտ կապից մինչև «Զանգեզուրի միջանցք» տերմինի քաղաքական խոսույթ ներմուծման հարցերին:

«Կան գերնպատակներ, որոնք, գոնե այս պահին, Ադրբեջանում երկուսն են`  փորձել բարձր տեխնոլոգիաների ու տեղեկատվական այս դարում հասարակությանը կտրել իրականությունից, քանի որ դպրոցական դասագրքերի միջոցով գիտության, մասնավորապես պատմության նկատմամբ հանցագործությունների շարքը սկսել է չբավարարել, շեղել ուշադրությունը երկրում առկա սոցիալ-տնտեսական ոչ լավ վիճակից, փորձելով հարցը չհասցնել փողոցներում մարտական փամփուշտների կիրառմանը, ինչին, ի դեպ, ականատես եղել ենք, և վերջապես, անընդմեջ, անդադար ներարկել հասարակության մեջ ատելություն հայի ու հայի հետ կապված ամեն բանի նկատմամբ»,- ասել է ադրբեջանագետը։

Փոլադյանի խոսքով՝ «մենք պետք է վերադառնանք պատմական հայրենիք, որը կսկսվի Զանգեզուրի միջանցքի բացմամբ» գաղափարն ընդամենը ամիսներ անց վերաճեց «Արևմտյան Ադրբեջան» տերմինի։ Եվ կարևորն այն է, որ հարևան պետությունը գնում է սեփական հասարակության համար գերարկածախնդիր ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում։