16 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս

ԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի շուրջ իր երկրի քաղաքականությունը չպետք է ենթարկվի Իսրայելին։ Այս մասին Վենսը հայտարարել է All-In Podcast-ի կազմակերպած կոնֆերանսում։

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում մեր արտաքին քաղաքականությունը ենթարկվի Իսրայել պետությանը», – հայտարարել է Վենսը։

ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների վերաբերյալ նա նշել է, որ Իսրայելն ԱՄՆ-ի կարևոր գործընկերն է՝ ռազմական տեխնոլոգիաների և հետախուզական տեղեկատվության փոխանակման առումով։ Սակայն Վաշինգտոնը կարող է որոշակի հարցերում համաձայն չլինել Իսրայելի հետ։

Ըստ Վենսի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերջին 40 տարում ամերիկյան մյուս նախագահների համեմատ, ավելի մեծ պատրաստակամություն է ցուցաբերել՝ ելնելու ԱՄՆ շահերից այն դեպքերում, երբ տարաձայնություններ են առաջացել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։

ԱՄՆ փոխնախագահը նաև անդրադարձել է ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։ Նա նշել է, որ Վաշինգտոնը համագործակցում է իր գործընկերների հետ, բայց երբ տարաձայնություններ են առաջանում, հետապնդում է իր սեփական շահերը։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ