18 Սեպ
2026
32° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Սիրո անունը Հայաստան է»․ չեխական ակումբը՝ «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղից հետո

«Սիրո անունը Հայաստան է»․ չեխական ակումբը՝ «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղից հետո

Սեպտեմբերի 16-ին Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» Եվրոպա լիգայի 2026/2027 մրցաշրջանի լիգայի փուլի մեկնարկային տուրում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Պրահայի «Սպարտային»․ գրում է ArmSport-ը։

«Հանդիպումն ավարտվեց հյուրերի վստահ հաղթանակով՝ 1:4 հաշվով։

Խաղից հետո չեխական ակումբի մամուլի ծառայությունը լուսանկար է հրապարակել սոցցանցերում և շնորհակալություն հայտնել երևանյան ակումբին հյուրընկալության համար։

«Շնորհակալություն «Արարատ-Արմենիային» մեր միջև կայացած խաղի ընթացքում հիանալի համագործակցության համար։ Մենք գնահատում ենք ձեր հյուրընկալությունը և հաջողություն ենք մաղթում, որպեսզի Եվրոպա լիգայում ձեր առաջիկա հանդիպումներն ավելի հաջող դասավորվեն, քան երեկվա նորամուտը:

ՍԻՐՈ ԱՆՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆ Է»,- նշված է «Սպարտայի» հրապարակած հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի լիգայի փուլի երկրորդ տուրում «Արարատ-Արմենիան» արտագնա խաղում կմրցի լեհական «Յագելոնիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 15-ին Բելոստոկի քաղաքային մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին»,- նշում է լրատվամիջոցը։

«Սիրո անունը Հայաստան է»․ չեխական ակումբը՝ «Արարատ-Արմենիա»-ի հետ խաղից հետո

Ռազմագերիներ   Ռազմագերիներ