25 Հոկ
2026
8° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպես Համբարձումյանին հաջողվեց Հիտլերի՝ Մուսոլինիին արած նվեր-դիտակն Իտալիայի փոխարեն Հայաստան բերել

Ինչպես Համբարձումյանին հաջողվեց Հիտլերի՝ Մուսոլինիին արած նվեր-դիտակն Իտալիայի փոխարեն Հայաստան բերել

1908-ի սեպտեմբերի 18-ին է ծնվել մի մարդ, ում անվան կողքին կարելի է դնել մեծ աստղագետ, համաշխարահային հռչակ վայելող աստղաֆիզիկոս, բացարձակ տաղանդավոր գիտնական և նամանտիպ բյուրավոր մակդիրներ։ Բայց նա, նախևառաջ, պարզ ու շիտակ քաղաքացի էր, որ սեփական ժողովրդի ցավն ու դրությունը կիսում-տանում էր հավասարը հավասարին՝ 1990-ականների ցուրտն ու մութը զգալով սեփական մաշկի վրա՝ փայտի՝ հազիվ ջերմացնող վառարանի կողքին նստած։

Ինչպես Համբարձումյանին հաջողվեց Հիտլերի՝ Մուսոլինիին արած նվեր-դիտակն Իտալիայի փոխարեն Հայաստան բերել

Նա Հայաստանի ազգային հերոս Վիկտոր Համբարձումյանն է, որ այսօր կդառնար 118 տարեկան։

Մեծ մարդու հոբելյանի առիթվ ներկայացնում ենք նրա գործունեության՝ քչերին հայտնի դրվագներից մեկը։

1950-ականների վերջին Վիկտոր Համբարձումյանին հաջողվել է իր կողմը քաշել աշխարհի խոշոր խաղացողներին, և 1930-ականներից պատրաստվող Շմիդտի 1 մետրանոց դիտակը, որ Հիտլերի նվերն էր Մուսոլինիին, ոչ թե Իտալիա, այլ Հայաստան բերել։

Ռազմավար-դիտակը Վիկտոր Համբարձումյանը տեսել էր Ենայում՝ պատրաստման ժամանակ։

Դիտակը Լենինգրադից (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Հայաստան են տեղափոխում՝ հատուկ պլատֆորմների՝ հարթակների վրա դրած՝ 15 կմ/ժ արագությամբ ընթացող մեքենայով (Այդ արագությունը գրեթե հավասար է մարդու ոտքի՝ քայլելու արագությանը): Տեղափոխությունը տևում է մի քանի ամիս։

Բյուրականում այն հանգրվանում է 1950-ականների վերջին, շահագործվում՝ 1960-ին։ Պաշտոնական բացումը տեղի է ունենում շահագործումից մեկ տարի անց։ Մասնակցում էր անձամբ կենկտոմի առաջին քարտուղարը՝ Նիկիտա Խրուշչովը։ Դա խորհրդային պատմության մեջ առաջին ու միակ դեպքն էր, երբ օբսերվատորիայում կարմիր ժապավեն կտրողը երկրի առաջնորդն էր։

«Այդ գործիքին վիճակվեց 1965 թվականից մինչև 1980 թվականը լինել աշխարհում ամենաարդյունավետ աշխատած աստղադիտակներից մեկը, իսկ լայն դաշտ ունեցող դիտակների մեջ նա, անկասկած, առաջինն էր»,-  ռազմավար-դիտակի մասին հետագայում իր հուշերում գրել է Համբարձումյանը։

Ս․Վ․

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ