
Նյու Յորքում հանդիպել են Մակրոնն ու Թրամփը․ ի՞նչ հարցեր են քննարկել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ և քննարկել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը, էներգետիկ շուկաների կայունացմանն ուղղված քայլերը, ինչպես նաև ՌԴ-Ուկրաինա հակամարտությունը։
Հանդիպումից հետո Մակրոնն X-ի իր էջում հայտնել է, որ Ֆրանսիան և ԱՄՆ-ը պայմանավորվել են համատեղ աշխատել էներգետիկ շուկաներում լարվածությունը թուլացնելու ուղղությամբ՝ պաշտպանելով Մերձավոր Արևելքի կարևոր ենթակառուցվածքները և ապահովելով նավագնացության ազատությունը Հորմուզի նեղուցում։
ՌԴ-Ուկրաինա հակամարտության համատեքստում էլ Մակրոնն ու Թրամփն ընդգծել են էներգետիկ և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը կանխելու հնարավորությունը։
«Քաղաքացիական բնակչությունը պետք է պաշտպանված լինի»,- նշել է Ֆրանսիայի նախագահն՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ սկսել լուրջ բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։
Նշենք, որ ԱՄն ու Ֆրանսիայի նախագահները հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթվա (High-level Week) շրջանակում:


