22 Սեպ
2026
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դա սպառնալիք է․ Հունգարիայի վարչապետը դեմ է արտահայտվել երկրի տարածքում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Դա սպառնալիք է․ Հունգարիայի վարչապետը դեմ է արտահայտվել երկրի տարածքում Ուկրաինայի համար նավթի պահեստարանի կառուցմանը

Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարն Ուկրաինայի համար Հունգարիայի տարածքում նավթի պահեստարան կառուցելու ծրագրերը որակել է որպես սպառնալիք: Շինարարության վերաբերյալ հուշագիրը ստորագրվել է սեպտեմբերին՝ Ուկրաինայի «Նավթագազ»-ի և Հունգարիայի MOL ընկերության միջև․ հայտնում է nepszava.hu-ն։

Մադյարը, սեպտեմբերի 21-ին խորհրդարանում ելույթ ունենալով, հայտարարել է, որ շինարարությունը տեղի չի ունենա, քանի դեռ իր «Տիսա» կուսակցությունն իշխանության է: Վարչապետի խոսքով՝ ինքը MOL-ի ղեկավարությանը տեղեկացրել է իր դիրքորոշման մասին և հիշեցրել, որ պետությունն ընկերության 25% բաժնեմաս ունի։

«Նավթագազ»-ի գործադիր տնօրեն Սերգեյ Ֆեդորենկոն սեպտեմբերի 20-ին հայտարարել էր MOL-ի հետ հուշագրի ստորագրման մասին: Պայմանագիրը ստորագրվել է Կարպատյան տնտեսական ֆորումի ժամանակ: Հուշագիրը նախատեսում է Ուկրաինայի կարիքների համար պահեստարանի կառուցում հունգարա-ուկրաինական սահմանի մոտակայքում:

 

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ