25 Սեպ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
22° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դպրոցներից մեկում 17-ամյա աշակերտուհու պայուսակում հայտնաբերել են վրացական ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված․ Shamhsyan.com

Դպրոցներից մեկում 17-ամյա աշակերտուհու պայուսակում հայտնաբերել են վրացական ծխախոտ, էլեկտրոնային ծխախոտ և սպիտակ փոշենման զանգված․ Shamhsyan.com

Սեպտեմբերի 11-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավթաշենի դպրոցներից մեկում սովորող աշակերտուհու մոտ հնարավոր է՝ կասկածելի իրեր լինեն․ հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դավիթաշենի համայնքային ոստիկանները պարզել են, որ այդ երեխան 17 տարեկան աղջիկ է, որից հետո ոստիկանները երեխային ծնողի հետ հրավիրել են ոստիկանության Դավթաշենի բաժին, որտեղ էլ անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրակայրիչ, վրացական գրառմամբ ծխախոտի փակ տուփ, էլեկտրոնային ծխախոտ և զիպ փականով 0,31 գրամ ընդհանուր քաշով սպիտակ գույնի փոշենման զանգված, որը, երեխայի հայտարարության համաձայն, «Լամալ» տեսակի դեղահաբի փոշի է։ Երեխան իր ծնողին, ծնողն էլ իրավապահներին հայտնել է, որ այն գնվել է Դավթաշեն թաղամասում գտնվող դեղատներից մեկից։

Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ