Սահմանին միջադեպ չի եղել․ ՊՆ-ն՝ ադրբեջանցիների կողմից ոչխարներ գողանալու լուրերի մասին
Հայ-ադրբեջանական սահմանին որևէ միջադեպ, հրադադարի խախտում, առավել ևս ներթափանցման փորձ տեղի չի ունեցել. այս մասին հայտնեցին պաշտպանության նախարարությունից՝ մեկնաբանելով Տեղ համայնքի Արավուս գյուղի մոտ ադրբեջանցիների կողմից ոչխարներ գողանալու մասին լուրերը։
«Ոչխարների՝ ադրբեջանական կողմ անցնելու վերաբերյալ հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են պատկան մարմինների կողմից»,- տեղեկացնում են նախարարությունից:
Նախարարությունից հիշեցնում են, որ առաջնագծում իրադրության փոփոխության, սահմանային միջադեպերի և խախտումների վերաբերյալ պաշտպանության նախարարությունը պատշաճ իրազեկում է հանրությանը։
ՊՆ համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է մամուլի` ոլորտին առնչվող հրապարակումները և մեկնաբանում կամ դրանց արձագանքում է ըստ անհրաժեշտության ու նպատակահարմարության։