25 Սեպ
2026
31° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ադրբեջանից ՀՀ գազի մատակարարումները կպահանջեն գազատարի կառուցում և երկարաժամկետ պայմանագրերի ստորագրում․ ՌԴ ԱԽ

Ադրբեջանից ՀՀ գազի մատակարարումները կպահանջեն գազատարի կառուցում և երկարաժամկետ պայմանագրերի ստորագրում․ ՌԴ ԱԽ

Մոսկվան ողջունում է Երևանի և Բաքվի միջև էներգետիկ համագործակցության վերսկսումը, սակայն Ադրբեջանից մատակարարումները կպահանջեն գազատարի կառուցում և երկարաժամկետ պայմանագրերի ստորագրում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղար Ալեքսեյ Շևցովը. գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ուշադրություն ենք դարձրել Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորությունների վերաբերյալ հայ և ադրբեջանցի պաշտոնյաների վերջին հայտարարություններին։ Ողջունում ենք էներգետիկ ոլորտում հայ-ադրբեջանական համագործակցության վերսկսման փաստը, ինչը կարող է վկայել տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնմանն ուղղված դրական քայլի մասին», – նշել է Շևցովը:

Նա նաև նշել է դիզելային վառելիքի և բենզինի առաքումն Ադրբեջանից Հայաստան երկարատև ընդմիջումից հետո։

Խոսելով Ադրբեջանից Հայաստան գազի մատակարարման հնարավորության մասին՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդի փոխքարտուղարը նշել է, որ «կողմերը համաձայն են այն հարցում, որ մատակարարումներն այս պահին դժվար են. անհրաժեշտ է նոր գազատարի կառուցում»:

«Եվ սա, իր հերթին, արդարացված է միայն երկարաժամկետ պայմանագրերով և կայուն պահանջարկով», – հավելել է Շևցովը:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ