
Իշխանությունը ոչինչ էլ չի կարող անել Եկեղեցուն, կարիք լինի, Մայր Աթոռ էլ կգնանք․ Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ կետերով
Ժամանակն է լուրջ չվերաբերվել Փաշինյանի ասածներին․ այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Նրա ճեպազրույցը՝ կետերով․
- Քայլ-քայլ գնում ենք առաջ․ Սամվել Կարապետյանը՝ իշխանափոխության վերաբերյալ ընդդիմության «գաղտնի պլանի» մասին։
- Նրանք ոչինչ էլ չեն կարող անել Եկեղեցուն, հերթական հիմարություններն են անում, դրանց վերջ կլինի։ Կարիք լինի, Մայր Աթոռ էլ կգնանք։
- Եթե ճիշտ աշխատանք տանենք, ժողովուրդը պարտավոր է ոտքի կանգնել Տիգրանաշենի հարցում։
- Եթե ամեն օր դրսի թելադրանքով, Ալիևի թելադրանքով Փաշինյանն ամեն ինչ անում է, ինքնիշխանության մասին խոսելն ուղղակի ամոթ է։
- Եթե Փաշինյանը «Les Champs-Élysées» երգի փոխարեն երգի «Матушка земля», ինքը նորմալ հետ կգա Մոսկվայից։ Փաշինյանը «Les Champs-Élysées»-ն լավ չէր երգում, «Матушка земля»-ն ավելի լավ կերգի․ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ հայ-ռուսական հարաբերությունները հիմա «գույքագրվում» են՝ ասել է Սամվել Կարապետյանը։


