01 Նոյ
2026
18° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Այգեստան գյուղի դպրոցի 6 աշակերտի համար շտապօգնություն են կանչել․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Այգեստան գյուղի դպրոցի 6 աշակերտի համար շտապօգնություն են կանչել․ ԿԳՄՍՆ պարզաբանումը

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն․ հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

«Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության արդյունքում երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել։

Կարևորելով դպրոցում ուսումնական գործընթացի բնականոն և անվտանգ կազմակերպումը՝ տեղի ունեցած միջադեպը կուսումնասիրվի, և կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ