29 Սեպ
2026
22° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Գերմանիան և ևս հինգ երկիր վերջնագիր են ներկայացրել ԵՄ բյուջեի վերաբերյալ

Գերմանիան և ևս հինգ երկիր վերջնագիր են ներկայացրել ԵՄ բյուջեի վերաբերյալ

Գերմանիան և ԵՄ հինգ այլ երկիր պահանջել են, որ Բրյուսելը հարյուրավոր միլիարդավոր եվրոյով կրճատի 2028-2034 թվականների համար նախատեսված ԵՄ բյուջեի ծախսերը։

Financial Times-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի, Ավստրիայի, Դանիայի, Նիդեռլանդների, Ֆինլանդիայի և Շվեդիայի առաջնորդները ստորագրել են համապատասխան նամակը։

«ԵՄ բյուջեն կարիք ունի հիմնարար բարեփոխումների։ Մենք պետք է ընտրություն կատարենք»,-նշվում է նամակում։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և հինգ երկրների նրա գործընկերները հայտարարել են, որ չեն համաձայնի ԵՄ հաջորդ յոթ տարվա բյուջեին, եթե չապահովվեն հարյուրավոր միլիարդավոր եվրոյի ծախսերի կրճատումներ։

FT-ի փոխանցմամբ՝ այս վերջնագիրն ընդգծում է ԵՄ երկրների միջև առկա անհամաձայնությունները ծախսերի նոր առաջնահերթությունների շուրջ, այդ թվում՝ պաշտպանության ֆինանսավորման և Չինաստանի ու ԱՄՆ-ի մրցակցության պայմաններում՝ դժվարություններ ունեցող արդյունաբերություններին աջակցելու միջոցառումների շուրջ։ Միևնույն ժամանակ՝ անհրաժեշտ է շարունակել աջակցել ֆերմերներին և ավելի քիչ զարգացած տարածաշրջաններին, որոնք ավանդաբար ստանում են բյուջետային միջոցների զգալի մասը։

Վեց առաջնորդ ցանկանում է վերաուղղորդել ռեսուրսները դեպի պաշտպանություն և նորարարական ընկերությունների աջակցություն՝ աճող տնտեսական մարտահրավերներին և անվտանգության սպառնալիքներին արձագանքելու համար։

ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի հաստատումը պահանջում է բոլոր 27 անդամ պետությունների միաձայնությունը: Վեց երկրների կողմից համաձայնության չգալու սպառնալիքը հակասում է հունիսյան գագաթնաժողովում ԵՄ առաջնորդների կողմից ստանձնած պարտավորությանը՝ մինչև այս տարվա վերջ համաձայնության հասնելու համար: Ինչպես նշում է FT-ն, հետագա բանակցությունները կարող են բարդանալ Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում և Լեհաստանում սպասվող ընտրությունների պատճառով:

Ռազմագերիներ   Ռազմագերիներ