
Ադրբեջանն ու Միացյալ Նահանգները քննարկել են Երևանի և Բաքվի միջև խաղաղության գործընթացը
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարներն, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Բայրամովը և Ռուբիոն ընդգծել են 2026 թվականի փետրվարին ստորագրված Ադրբեջան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խարտիայում նշված առաջնահերթ ոլորտների աշխատանքային խմբերի աշխատանքի կարևորությունը։
Բայրամովը ամերիկյան կողմին տեղեկացրել է «Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության օրակարգը առաջ մղելու, վստահություն կառուցելու և տարածաշրջանային կայունությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»։


