08 Հոկ
2026
24° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմատարը հանդիպել է «Հայաստան» խմբակցությանը․ ի՞նչ են քննարկել

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հավատարմատարը հանդիպել է «Հայաստան» խմբակցությանը․ ի՞նչ են քննարկել

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը և խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հոկտեմբերի 8-ին հանդիպել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ․ հայտնում են խորհրդարանի լրատվական վարչությունից։

«Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների խորացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։

«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները խոսել են մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին, ներկայացրել իրենց դիտարկումները խոսքի ազատության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի առնչությամբ։

Պատգամավորները մտահոգություն են հայտնել, իրենց կարծիքով, քրեական որոշ հետապնդումների ու ժողովրդավարական հետընթացի վերաբերյալ։

Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ