
Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց
Գերմանիայի տնտեսությունը գտնվում է ճգնաժամային վիճակում և համապարփակ բարեփոխումների կարիք ունի․ հայտարարել է կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նա նշել է, որ գնաճն ուղղակիորեն ազդում է մարդկանց առօրյա կյանքի և կենսամակարդակի վրա։
Իրավիճակից դուրս գալու համար Մերցը որպես առաջնահերթ քայլ առանձնացրել է ավելորդ բյուրոկրատիայի կրճատումը, ինչը, ըստ նրա, կթեթևացնի տնտեսության և քաղաքացիների բեռը։


