
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական այցն են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ․ հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
«Առանձնազրույցներ են տեղի ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ։
Դիտարկվել են անձանց իրավունքների ապահովմանը, առողջական վիճակին, անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրմանն ու պատշաճ բժշկական հսկողությանն առնչվող հարցերը։
Թեև հացադուլ հայտարարելն անձի իրավունքն է, ՄԻՊ ներկայացուցիչները Աշոտ Բադալյանին հորդորել են դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով հացադուլի երկարատև ընթացքն ու առողջական վիճակի վրա հնարավոր բացասական հետևանքները»,- ասված է հայտարարության մեջ։


