
Ալելուիա՛, Եվրոպան վերջապես հասկացավ․ Ֆիցոն՝ Պուտինի հետ բանակցելու անհրաժեշտության մասին
Եվրոպան հասկացել է, որ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար անհրաժեշտ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Սիրելի՛ բարեկամներ, ալելուիա՛։ Ամբողջ աշխարհը և, վերջապես, նաև Եվրոպան հասկացան, որ եթե ցանկանում ենք ավարտել Ուկրաինայում պատերազմը, ապա պետք է բանակցենք Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ։ Մենք այդ մասին խոսում ենք պատերազմի հենց սկզբից, հետևաբար Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ըմբռնման հարցում մի փոքր ավելի առաջ ենք անցել, քան մյուս երկրները»,- գրել է Ֆիցոն։


