Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը, ի տարբերություն ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի, սիրում են իրենց երկրները, Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք սիրում են իրենց երկրները և ցանկանում են, որ իրենց երկրները հաջողության հասնեն, իսկ մեզ մոտ մի մարդ է ղեկավարում, որը, իմ կարծիքով, ունակ չէ դրան»,- ասել է Թրամփը։
«Դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, Պուտինն ու Սի Ծինփինը շատ խելացի ու ազդեցիկ մարդիկ են»,- խոսքը շարունակել է Դոնալդ Թրամփը՝ հեգնելով, որ Բայդենը կոմպետենտ ղեկավար չէ, «նա երկու խոսք իրար կապել չի կարողանում, չի կարողանում նույնիսկ բեմից նորմալ իջնել, գտնել՝ որտեղ է աստիճանը»։