26 Դեկ
2024
3.5° c ԵՐԵՎԱՆ
3.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանը հերքել է ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ կապը

Իրանը հերքել է ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակման հետ կապը

Իրանը հերքել է Հորդանանում՝ Սիրիայի սահմանին ամերիկյան ռամաբազայի վրա հարձակման մեղադրանքները։

«Իրանը որևէ առնչություն չունի Հորդանանի և Սիրիայի սահմանին գտնվող ԱՄՆ ռազմաբազային անօդաչու թռչող սարքի միջոցով հասցված հարվածի հետ»,– ԻՐՆԱ գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը։

Հիշեցնենք՝ Հորդանանի տարածքում՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով սպանվել է ԱՄՆ երեք զինծառայող։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հարվածը հասցրել են Իրանի աջակցությունը վայելող զինված խմբավորումները։