
Մենք չենք ավարտի այս պատերազմը, քանի դեռ չենք հասել մեր նպատակներին․Նեթանյահու
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր չէ զորքերը դուրս բերել Գազայի հատվածից և մտադիր չէ պաղեստինցիներին ազատել բանտից․
«Ես հայտարարություններ եմ լսում ամենատարբեր գործարքների մասին և ուզում եմ հստակեցնել. մենք չենք ավարտի այս պատերազմը, քանի դեռ չենք հասել մեր բոլոր նպատակներին՝ Համասի ոչնչացմանը, պատանդների վերադարձին և երաշխավորմանը, որ Գազան այլևս վտանգ չներկայացնի Իսրայելի համար»,- Նեթանյահուի խոսքերն է մեջբերել Իսրայելի կառավարության ծառայությունը՝ X-ի իր միկրոբլոգում։