27 Հլս
2024
22° c ԵՐԵՎԱՆ
22.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անահիտ դիցուհու վերադարձը. երբ և ինչպես է արձանը հայտնվել Լոնդոնում

Անահիտ դիցուհու վերադարձը. երբ և ինչպես է արձանը հայտնվել Լոնդոնում

Հայկական դիցարանի կենտրոնական աստվածուհիներից մեկի Անահիտի արձանի գլուխն ու ձեռքերը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում՝ Մայր աստվածություն՝ Անահիտից Մարիամ խորագրով։ Թեև Քպ-ականներն հասցրին արդեն ձեռքերը տաքացնել այս լուրի վրա, սակայն Արձանը գալիս է Հայաստանի պատմության թանգարանի ջանքերով։ Ու այստեղ մի փոքր նախապատմությունը չէր խանգարի։

Բանն այն է, որ Անահիտի արձանը Հայաստան վերադարձնելու մասին, ընդ որում ոչ թե ժամանակավոր ցուցադրության համար, այլև մշտապես, հայ հասարակությունը խոսում էր դեռ 2012 թվականից։ Այն ժամանակ նույնիսկ բողոքի ցույցեր էին կազմակերպվում ու հարցին մոտենում էին պետական մակարդակով։