20 Հլս
2024
23.1° c ԵՐԵՎԱՆ
12.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է ռուսական Մի-8 ուղղաթիռի կործանման նախնական վարկածը

Հայտնի է ռուսական Մի-8 ուղղաթիռի կործանման նախնական վարկածը

Թռիչքի անվտանգության կանոնների խախտումը կարող էր հանգեցնել Կարելիայում ՄԻ-8 ուղղաթիռի կործանմանը. РИА Новости-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։



«Առայժմ Մի-8-ի կործանման ամենահավանական տարբերակը թռիչքների անվտանգության կանոնների խախտումն է»,- ասել է գործակալությանը զրուցակիցը։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ի երեկոյան կորել է կապը ՌԴ ԱԻՆ ՄԻ-8 ուղղաթիռը անձնակազմի հետ։ Ավելի ուշ պարզվել է, որ ՄԻ-8-ն ընկել է Օնեգա լիճը, հայտնաբերվել ափից 11 կիլոմետր հեռավորության վրա։ Անձնակազմի անդամների մասին, դեռևս տեղեկություններ չկան։

Կարելիայի ղեկավար Արթուր Պարֆենչիկովի խոսքով՝ ուղղաթիռում եղել է անձնակազմի 3 անդամ։

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել երթևեկության անվտանգության և օդային տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու դեպքի առթիվ։