29 Սեպ
2024
17.2° c ԵՐԵՎԱՆ
10.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան պատրաստ է F-16 կործանիչներն ընդունելուն

Ուկրաինան պատրաստ է F-16 կործանիչներն ընդունելուն

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը ուկրաինական «24 канал» հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստվում է ընդունել F-16 կործանիչները։



Հունվարի վերջին Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության խորհրդական Յուրի Իգնատը հայտնել էր, որ գործընկերները պատրաստ են F-16 կործանիչներ տեղափոխել Կիև, սակայն ամեն ինչ չէ, որ պատրաստ է դրանց ընդունման համար։



«Նախատրաստվում են ենթակառուցվածքներ F-16-ի համար, մեր գործընկերները մեզ առավելագույն օգնություն են ցուցաբերում, չենք ասի, թե կոնկրետ որտեղ և ինչպիսի ենթակառուցվածք, բայց սա համալիր աշխատանք է, ամեն ինչ գնում է, ըստ ժամանակացույցի և պլանի»,- ասել է Դանիլովը:


Ավելի վաղ Financial Times-ը հայտնել էր, որ 11 երկրների կոալիցիան սկսելու է ուկրաինացի օդաչուների ուսուցումը F-16 կիրառելու համար: Ուկրաինայի պաշտպանության նախարարության ղեկավարի խոսքով՝ կոալիցիայի կազմում ընդգրկված են Դանիան, Նիդեռլանդները, Բելգիան, Կանադան, Լյուքսեմբուրգը, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Շվեդիան և Մեծ Բրիտանիան։