30 Դեկ
2024
1.1° c ԵՐԵՎԱՆ
2.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան ԵՄ-ից ականազերծման հեռահար համակարգ է ստացել

Ուկրաինան ԵՄ-ից ականազերծման հեռահար համակարգ է ստացել

Եվրամիությունը հատուկ օգնության ծրագրի շրջանակում Կիևին է հանձնել DOK-ING MV-10 ականազերծման մեքենա. տեղեկացրել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։



Ուկրաինայի պետական հատուկ տրանսպորտային ծառայությունը տեխնիկա է ստացել փետրվարի 6-7-ին՝ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի այցի ընթացքում։ «Մեզ համար մեծ պատիվ է ուկրաինացի սակրավորների աշխատանքն ավելի անվտանգ և արդյունավետ դարձնելը այս եվրոպական տեխնիկայի օգնությամբ»,- ասել է Բորելը ուկրաինական իշխանություններին մեքենան հանձնելու ժամանակ։



Անցյալ տարի փետրվարին Կիևում ԵՄՈւկրաինա գագաթնաժողովի ընթացքում Բրյուսելը 25 միլիոն եվրո էր հատկացրել Ուկրաինայի տարածքը ականազերծելու ծրագրի համար։ Բացի հատուկ սարքավորումներ մատակարարելը, դա նաև ուկրաինացի մասնագետների վերապատրաստում է ենթադրում։