07 Հոկ
2026
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուկրաինան ԵՄ-ից ականազերծման հեռահար համակարգ է ստացել

Ուկրաինան ԵՄ-ից ականազերծման հեռահար համակարգ է ստացել

Եվրամիությունը հատուկ օգնության ծրագրի շրջանակում Կիևին է հանձնել DOK-ING MV-10 ականազերծման մեքենա. տեղեկացրել է ԵՄ դիվանագիտական գերատեսչության մամուլի ծառայությունը։



Ուկրաինայի պետական հատուկ տրանսպորտային ծառայությունը տեխնիկա է ստացել փետրվարի 6-7-ին՝ ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի այցի ընթացքում։ «Մեզ համար մեծ պատիվ է ուկրաինացի սակրավորների աշխատանքն ավելի անվտանգ և արդյունավետ դարձնելը այս եվրոպական տեխնիկայի օգնությամբ»,- ասել է Բորելը ուկրաինական իշխանություններին մեքենան հանձնելու ժամանակ։



Անցյալ տարի փետրվարին Կիևում ԵՄ-Ուկրաինա գագաթնաժողովի ընթացքում Բրյուսելը 25 միլիոն եվրո էր հատկացրել Ուկրաինայի տարածքը ականազերծելու ծրագրի համար։ Բացի հատուկ սարքավորումներ մատակարարելը, դա նաև ուկրաինացի մասնագետների վերապատրաստում է ենթադրում։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ