29 Նոյ
2024
-2.7° c ԵՐԵՎԱՆ
-3.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
HSBC-ն հեռանում է, որովհետև չի վստահում Հայաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական ապագային․ Բագրատյան

HSBC-ն հեռանում է, որովհետև չի վստահում Հայաստանի ռազմաքաղաքական ու տնտեսական ապագային․ Բագրատյան

Վերջերս «Արդշինբանկ» հայաստանյան խոշոր բանկը «HSBC-Հայաստան»-ը ձեռք բերելու գործարք է կնքել։ Ինչու՞ է միջազգային խոշոր ներդրողը հեռանում Հայաստանից։ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի խոսքով՝ ներդրողը, տեսնելով երկրի ռազմաքաղաքական, տնտեսական իրավիճակը պարզապես լքում է Հայաստանը։

«Նրանք հեռանում են, որովհետև չեն վստահում Հայաստանի տնտեսական ու քաղաքական ապագային, որը խոստանում է Հայաստանի գործող իշխանությունը։ Արևմտյան ներկայացուցիչները մեզ չեն վստահում»,- ասել է Բագրատյանը։

«Արդշինբանկ»-ը համագործակցում է արևելյան գործընկերների հետ։ Բագրատյանը վստահ է, որ հայաստանյան բանկը համապատասխան ձևով կընդունի HSBC-ի բաժանորդներին։ Խնդիրն այն է, որ միջազգային խոշոր բանկ ենք կորցնում։

«Այն, որ մեր երկրին չեն վստահում, պարզ է, բայց զարմանալի է, որ Լոնդոնը, Շանհայը «HSBC-Հայաստան»-ի փակման մասին համապատասխան հայտարարությամբ հանդես չեն գալիս։ Այդ բանկը բացվել է իմ վարչապետ լինելու տարիներին։ Այսօր ցավալի է տեսնել խոշոր կազմակերպության՝ Հայստանից հեռանալը»։

«HSBC» ամերիկյան խոշոր բանկը Հայաստան է եկել ռազմաքաղաքական, տնտեսական կայուն ու ապահով դիրքի շնորհիվ։ Դեպի արևմուտք ու Եվրոպա վազող իշխանության քայլերին զուգահեռ, միջազգային անգլիական կազմակերպությունը լքում է Հայաստանը՝ վտանգի հոտը զգալով։

Հիշեցնենք՝ «HSBC» բանկը Հայաստանում բացվել է 1996 թվականին։ 27 տարի Հայաստանում գործելու ընթացքում HSBC-ին Երևանում 6 գրասենյակ է ունեցել՝ մոտ 318 աշխատակցով։ Բանկը մինչ փակվելը սպասարկում էր շուրջ 30 000 հաճախորդի։