ԵԱՀԿ-ն մտահոգություն է հայտնել Ադրբեջանում կայացած ընտրությունների վերաբերյալ
Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ) հայտարարություն է տարածել Ադրբեջանում կայացած ընտրությունների արդյունքների վերաբերյալ, որտեղ մտահոգություն է հայտնել քվեարկության արդարության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ընտրությունների ընթացքում բացակայել են բազմակի քվեարկության դեմ երաշխիքները:
«Սա լուրջ հարցեր առաջացրեց այն մասին, թե արդյոք քվեաթերթիկները հաշվվել են և արդյոք արդյունքներն արդար են եղել», – ասվում է զեկույցում:
Նշվում է, որ ընտրությունների նախապատրաստությունն արդյունավետ և պրոֆեսիոնալ է եղել, սակայն զուրկ է եղել իսկական բազմակարծությունից, և քննադատների ձայնը շարունակաբար ճնշվել է: