ABCMEDIA
ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունները

Հունվարի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Գալուզինն ընդունեց ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին, տեղեկանում ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։

Կողմերը քննարկել են Ռուսաստանի Դաշնության տարածքում առևտրային գործունեություն իրականացնելիս Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազգային վարորդական վկայականների հիման վրա տրանսպորտային միջոցներ վարել թույլատրելու հարցերը:

Մտքեր են փոխանակվել նաև հայ-ռուսական օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ։