ABCMEDIA
Աբդոլահիանը Բեյրութում հանդիպել է «Հեզբոլլահ»-ի ղեկավարի  հետ

Աբդոլահիանը Բեյրութում հանդիպել է «Հեզբոլլահ»-ի ղեկավարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը փետրվարի 10-ին Լիբանանի մայրաքաղաքում հանդիպել և բանակցություններ է վարել «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչ Սեյեդ Հասան Նասրալլայի հետ։ Այս մասին հայտնում է  իրանական IRNA գործակալությունը:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում Ամիր Աբդոլլահիանը  և Նասրալլան քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններն և Գազայի հատվածում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր։

Հանդիպմանը մասնակցել է նաև Բեյրութում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանին։