26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բայդենը քննադատել է Թրամփի՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա ՌԴ հարձակման դեպքում աջակցություն չտրամադրելու մասին հայտարարությունը

Բայդենը քննադատել է Թրամփի՝ ՆԱՏՕ-ի երկրների վրա ՌԴ հարձակման դեպքում աջակցություն չտրամադրելու մասին հայտարարությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը X-ի իր միկրոբլոգում քննադատել է Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե ինքը չի խանգարի Ռուսաստանին հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, եթե նրանք հրաժարվեն կատարել Դաշինքի հանդեպ ունեցած ֆինանսական պարտավորությունները։



«Դուք ուզում եք իմանալ, թե ինչու է Ուկրաինան կարևոր, քանի որ, ինչպես տեսնում եք, Պուտինը  ավելի մեծ մրցանակների նպատակ ունի»,- գրել է Բայդենը։



Մեկնաբանություններում օգտատերերը քննադատել են Բայդենի հայտարարությունը և կոչ արել նրան հոգ տանել ոչ թե Ուկրաինայի, այլ ԱՄՆ-ի մասին, չխայտառակվել նման հայտարարություններ անելով և հրաժարական տալ։



Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ որպես նախագահ ինքը թույլ չի տա օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի երկրներին, եթե նրանք չվճարեն իրենց հաշիվները։



Կառլսոնին տված հարցազրույցում Պուտինը մանրամասն բացատրել է, որ Մոսկվան մտադիր չէ հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա, մասնավորապես Լեհաստանի, Լատվիայի կամ մերձբալթյան այլ երկրների վրա, իսկ արևմտյան հասարակության մեջ քաղաքական գործիչները պարբերաբար վախեցնում են իրենց բնակչությանը ռուսական սպառնալիքով՝ շեղելով ուշադրությունը ներքին խնդիրներից։