26 Հլս
2024
19.8° c ԵՐԵՎԱՆ
13.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նիդեռլանդներում ֆերմերները տրակտորներով ցույցի են դուրս եկել

Նիդեռլանդներում ֆերմերները տրակտորներով ցույցի են դուրս եկել

Նիդեռլանդներում տրակտորներով ֆերմերները բողոքի ակցիա են իրականացնում Հարլեմ քաղաքի նահանգային գրասենյակի շենքի մոտ. գրում է Noordhollands Dagblad-ը։



Հաղորդվում է, որ երկուշաբթի առավոտյան ֆերմերները Բևերվեյկ քաղաքից ուղևորվել են դեպի Հարլեմ՝ ի նշան եվրոպական նոր կանոնների դեմ բողոքի: Հարլեմ տանող ճանապարհին՝ մայրուղու վրա, տրակտորներով ֆերմերներին ուղեկցել է ոստիկանական շարասյունը:



Վերջին օրերին ԵՄ երկրներում ակտիվացել են ֆերմերների բողոքի ցույցերը: Նրանք պահանջում են փոխել համաեվրոպական գյուղատնտեսական քաղաքականությունը, վերացնել դրանց բազմաթիվ սահմանափակումները, այդ թվում՝ բնապահպանական, և դադարեցնել էժան ապրանքների անվերահսկելի ներմուծումը։

 

Տարբեր արհմիությունների ներկայացուցիչներ պնդում են, որ ԵՄ-ում ֆերմերների աշխատանքը գործնականում դադարել է շահութաբեր լինել Եվրոպական հանձնաժողովի և երկրների քաղաքականության պատճառով։