ABCMEDIA
Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության պայմանագիրը մնում է ուժի մեջ. Եգիպտոսի ԱԳ նախարար

Իսրայելի և Եգիպտոսի միջև խաղաղության պայմանագիրը մնում է ուժի մեջ. Եգիպտոսի ԱԳ նախարար

Իսրայելի և Եգիպտոսի միջև 1979 թվականին կնքված խաղաղության պայմանագիրը մնում է ուժի մեջ։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Արաբական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրին, գրում է  ТАСС գորակալությունը։

 

«Իսրայելի հետ խաղաղության պայմանագիրն ուժի մեջ է արդեն 40 տարի, և մենք կշարունակենք հարգել այն»,- ասել է նա։

 

Շուքրին խոստացել է «շարունակել դիվանագիտական ջանքերը և կապ պահպանել բոլոր կողմերի հետ՝ համաձայնության հասնելու համար»՝ իսրայելցի պատանդներին պաղեստինցի գերիների հետ փոխանակելու, զինադադարի և Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ:

Եգիպտոսը «չի ընդունում անկլավի բնակիչների բռնի տեղահանման որևէ ձև, ինչպես նաև ռազմական գործողություն Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում»,- ասել է արտգործնախարարը։