27 Հլս
2024
19.9° c ԵՐԵՎԱՆ
14.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բորելը Ներքին Հանդի դեպքերը «ադրբեջանական կողմի պատասխան» է որակել «հայկական կողմի կրակոցներին»

Բորելը Ներքին Հանդի դեպքերը «ադրբեջանական կողմի պատասխան» է որակել «հայկական կողմի կրակոցներին»

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՀՀ ԱԳ նախաարար Արարատ Միրզոյանի հետ Բրյուսելում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Ներքին Հանդի հայկական մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական կողմի բացած կրակին, նշել է, թե դա  արձագանք էր «հայկական կողմից արձակված կրակին»։

«Ադրբեջանական զինծառայողների ուղղությամբ հայկական կողմի կրակոցները ցավալի էին, բայց ադրբեջանական կողմի պատասխանն էլ անհամաչափ էր։ Նրանք անտեսել են ՀՀ ՊՆ հայտարարությունն այն մասին, որ այս միջադեպը պետք է մանրամասն հետաքննել։ Սա կրկին ընդգծում է զորքերը հետ քաշելու հրատապ անհրաժեշտությունը»,- ասել է Բորելը։