ABCMEDIA
Չէի պատկերացնում, որ կարկառուն ՔՊ-ական Կարեն Անդրեասյանը, արդարադատության իրականացմանը «չմիջամտելով», է՛ս աստիճանի է ապականել դատական համակարգը․ Մելիքյան

Չէի պատկերացնում, որ կարկառուն ՔՊ-ական Կարեն Անդրեասյանը, արդարադատության իրականացմանը «չմիջամտելով», է՛ս աստիճանի է ապականել դատական համակարգը․ Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր և ղեկավար, քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի գործով դատավարությանը։

 

«Մալյանի գործով էսօրվա նիստը վատն էր։ Վատն էր, որովհետև մի կարևոր հարցում ես սխալ դուրս եկա։ Ես կարծում էի, որ ԵԹԵ կշեռքի մի նժարին՝ ազատության նժարին  վերագրվող արարքի ոչ ծանր բնույթն է,  վարույթի երկար տևողության հարցում մեր մեղքի բացակայությունն է,   անառարկելի հեղինակություն ունեցող երաշխավորներն են,   հանցանք գործելու՝ դատարանի մտավախությունը փարատող նոր ապացույցներն են (Մալյանը դեկտեմբերից ի վեր մի քանի առիթով հրապարակային խոսք է հնչեցրել, բայց դրանք հանցակազմ չեն պարունակել), տնային կալանքի ու գրավի միջնորդությունն է,  մեղադրյալի՝ դատվածություն չունենալն է, ապա մյուս նժարը՝ անազատության նժարը, պարզապես չի կարող ավելի ծանր լինել։ Ապա կալանքը երկարաձգել պարզապես հնարավոր չէ։ Ոչ մի կերպ հնարավոր չէ։

 

Ես չէի պատկերացնում, որ կարկառուն քպ-ական Կարեն Անդրեասյանը, արդարադատության իրականացմանը «չմիջամտելով», է՛ս աստիճանի է ապականել դատական համակարգը…

 

Անկեղծորեն ցավում եմ, որ քպ-ն իր վառ ընդդիմախոսին պատժում է այնպիսի մարդկանց ձեռամբ, ովքեր, վստահ եմ, իրենց բնույթով ու էությամբ բնավ քպ չեն։ Ու թերևս լավ էլ գիտակցում են իրենց որոշումների հետևանքները։ Ինչու՞: Չգիտեմ։ Ու ճիշտն ասած՝ էական էլ չէ՝ ինչու։ Ու ո՛չ ինչ-որ անհասկանալի նեղացածություն, ո՛չ գիտահետազոտական-միտահետազոտական բառակույտ ի զորու չեն շղարշելու պարզագույն ճշմարտությունը, այն է՝ Մալյանը քաղբանտարկյալ է ու նա նստած է բացառապես քաղաքական պատճառներով։ Ու երբ ժամանակը գա՝ այս ճշմարտությունը «մեղմացնող հանգամանքներ» չի ընդունելու։

 

Ազատությու՛ն քաղբանտարկյալներին», – սոցցանցի իր էջում գրել է Մելիքյանը։