ABCMEDIA
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին փոխադարձ զսպվածության կոչ է անում

ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին փոխադարձ զսպվածության կոչ է անում

Ռուսական կողմը մշտապես կոչ է արել հայ-ադրբեջանական կարգավորման երկու մասնակիցներին էլ առավելագույն զսպվածություն ցուցաբերել շփման գծում և սահմանամերձ հատվածներում։ Այս մասին  Известия պարբերականին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Հայ-ադրբեջանական սահմանագոտում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ուզում ենք կրկնել, որ մենք երկու կողմերին փոխադարձ զսպվածության կոչ ենք անում, որպեսզի միջադեպեր չառաջանան՝ հատկապես կրակոցներով, զոհերով և վիրավորներով։ Հայ-ադրբեջանական կարգավորման առաջխաղացման համար դրական մթնոլորտի ստեղծմանը նման միջադեպերը, իհարկե, չեն կարող նպաստել»,- ասել է Գալուզինը։