ABCMEDIA
Արևմուտքը ՌԴ-ՆԱՏՕ հակամարտություն չի ցանկանում, ուստի զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա

Արևմուտքը ՌԴ-ՆԱՏՕ հակամարտություն չի ցանկանում, ուստի զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա

Արևմուտքը չի ցանկանում, որ Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն հակամարտեն, ուստի զինվորականներ չի ուղարկի Ուկրաինա. Մյունխենում ընթացող անվտանգության համաժողովի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Նա երկու հարց է առանցքային համարել:

«Առաջինն այն է, որ Ռուսաստանի կողմից սպառնալիքն իրական է, ուստի մեր պաշտպանական և զսպման կարողությունները պետք է ամուր և վստահելի մնան։

Երկրորդը՝ մենք չենք ուզում հակամարտություն Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Այդ պատճառով նրանք, ովքեր աջակցում են Ուկրաինային, պատերազմի սկիզբից ի վեր միասնական կարծիք են ձևավորել, որ մենք մեր զինվորականներին Ուկրաինա չենք ուղարկի»,- հայտարարել է Շոլցը։