25 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը պատրաստ է կրակել իր ոտքին, միայն թե դուր գա եվրոպական գաղութարարներին․ ռուսական մամուլի ամփոփում

Հայաստանը պատրաստ է կրակել իր ոտքին, միայն թե դուր գա եվրոպական գաղութարարներին․ ռուսական մամուլի ամփոփում

Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից՝ հայտարարելով ԵՄ-ին անդամակցության գործընթացի անխուսափելի մեկնարկի մասին, նման վերակողմնորոշման գինը կարող է չափազանց բարձր լինել․ գրում է «Известия»-ն։

ԵՄ-ին միանալը և նրա հետ լիարժեք առևտրային հարաբերություններ հաստատելը կտևի տարիներ, եթե ոչ տասնամյակներ։ Այս ընթացքում ծաղիկների և գյուղատնտեսական մթերքիների արտահանումը չափազանց ցածր կլինի։ ԵՄ-ի վրա առաջվա պես «կախված կլինի» Ուկրաինան, այդ թվում՝ առևտրի ոլորտում, մինչդեռ Հայաստանը, չնայած խոստումներին, օգնություն կստանա մնացորդային հիմունքներով։

Հաշվի առնելով սեփական վատթարացող տնտեսական վիճակը՝ ԵՄ-ի հնարավորությունները սահմանափակ են, և նույնիսկ առանց Երևանի՝ 9 երկիր ունի ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։ Օրինակ՝ Թուրքիան իր հերթին է սպասում 1987 թվականից։

Փաշինյանի արևմտամետ կառավարությանը տրամադրվող քաղաքական օգուտները և վարչապետին տրամադրվող անձնական աջակցությունը կհանգեցնեն երկրի բնակչության կենսամակարդակի անկմանը։

«Комсомольская правда»-ի ռազմական թղթակից Ալեքսանդր Կոցը գրում է․ «Փաշինյանը վերջապես հայացքը դարձրեց դեպի Եվրոպա։ Նա որոշել է դադարեցնել երկու աթոռի վրա նստելը և ընտրություն է կատարել։ Նա հայտարարել է, որ երկրի իշխանությունները շուտով կսկսեն պատրաստել Եվրամիությանը միանալու պաշտոնական դիմումը»։

Հեղինակի խոսքով՝ Եվրամիությանը միանալը «պանիր է թակարդում» հանրապետության համար՝ հավելելով, որ տնտեսապես, ռազմական և արդյունաբերական առումով ավելի զարգացած Թուրքիային ավելի քան 20 տարի մերժվել է ԵՄ անդամակցությունը։

NEWS.ru-ի հետ զրույցում Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Տոլմաչովը նշել է, որ Ռուսաստանին «Հարավկովկասյան երկաթուղին» (ՀԿԵ) շահագործելու իրավունքից զրկելու Հայաստանի փորձերը համապատասխանում են Երևանի իշխանությունների ընդհանուր հռետորաբանությանը։ Նրա խոսքով՝ սա Նիկոլ Փաշինյանի փորձն է խզելու կապերը Ռուսաստանի հետ։

«Այսօր Հայաստանն անկարող է ինքնուրույն շահագործել ՀԿԵ-ն, և կառավարումը ուրիշին հանձնելու ցանկացած մտադրություն սադրանք է, որը համապատասխանում է Փաշինյանի ընդհանուր հռետորաբանությանը։ ՀԿԵ-ի վերաբերյալ անօրինական հայտարարություններ անելով՝ նա աջակցում է Ռուսաստանի հետ կապերը խզելու քաղաքականությանը», – բացատրել է նա։

Տոլմաչովը նման գործողությունները կարճատես է համարում։ Նա կարծում է, որ Հայաստանի իշխանություններն ազդանշան են ուղարկում «արևմտյան հովանավորներին»։Պատգամավորը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է կրակել իր ոտքին, միայն թե դուր գա եվրոպական գաղութարարներին։

Ռազմագերիներ   Ռազմագերիներ