25 Օգս
2026
30° c ԵՐԵՎԱՆ
28° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200․000 վիզա

Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200․000 վիզա

Թրամփի վարչակազմը պատրաստվում է չեղարկել մինչև 200․000 օտարերկրյա քաղաքացիների գործնական և տուրիստական վիզաները, որոնք դիմել են Միացյալ Նահանգներում ապաստան ստանալու համար․ գրում է Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պետդեպարտամենտի փաստաթղթերին։

Եթե որոշումը կայացվի, դա կլինի ԱՄՆ պատմության մեջ վիզաների զանգվածային չեղարկման ամենամեծ դեպքը։

Պետդեպարտամենտը, Ներքին անվտանգության նախարարության հետ համակարգված, կհայտարարի 2016-2026 թվականներին տրված, այսպես կոչված, B1 և B2 վիզաների չեղարկման մասին։ Սա, ինչպես սպասվում է, տեղի կունենա «առաջիկա շաբաթներին»։

Պետդեպարտամենտի խոսնակ Թոմի Պիգոթն անուղղակիորեն հաստատել է ծրագրերը։

Նա հայտարարել է, որ իր գերատեսչությունն աշխատում է ԱՄՆ ժամանած, կարճաժամկետ մնալու մասին հաղորդող, ապա մշտական բնակության համար ապաստան ստանալու համար դիմած օտարերկրյա քաղաքացիների ոչ ներգաղթային վիզաները նույնականացնելու և չեղարկելու ուղղությամբ։ Սակայն նա չի նշել, թե քանի վիզա կարող է չեղարկվել։

 

Ռազմագերիներ   Ռազմագերիներ