ABCMEDIA
Անգերեզման մնացած գյուղը. Ներքին Հանդ

Անգերեզման մնացած գյուղը. Ներքին Հանդ

1827-1828 թվականներին Իրանի Վինա և Արցախի Քարագլուխ գյուղերի մի խումբ հայ ընտանիքներ բնակություն են հաստատել լքված բնակավայրի տարածքում։ Այդ բնակավայրը ներկայիս Ներքին Հանդից 1.5-2 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում, իսկ 2021 թվականից էլ գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ։ Հիմա անգամ գյուղի մեռելներն են սպասման մեջ։ Մեռելների գլխին կանգնած, ողջերի վրա ահ ու սարսափ տարածելով, ադրբեջանցիները բոլոր կողմերից շրջափակել են գյուղը:

Իշխանությունների լուռ համաձայնությամբ ու հանցավոր անգործության պատճառով այսօր Ներքին Հանդը մնացել է ծուղակում։ Բոլոր կողմերից վերևից նայում է թշնամին, իսկ միակ բաց ճանապարհին էլ ռուսական ուղեկալ է դրված։ Անգամ գյուղացու առօրյան է փոխվել։ Ապրուստի հիմնական միջոցից զրկվելուց հետո ստիպված են գոնե օրվա հացի հարցը հոգալու այլ ուղիներ փնտրել։