12 Հլս
2024
33.3° c ԵՐԵՎԱՆ
26.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Չինաստանի հարավում նավը մխրճվել է կամրջի մեջ

Չինաստանի հարավում նավը մխրճվել է կամրջի մեջ

Չինաստանի Գուանդուն նահանգի Գուանչժոու քաղաքում բեռնարկղային նավը բախվել է ճանապարհային կամրջին և քանդել դրա մի մասը. այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով քաղաքի ծովային փրկարարական կենտրոնին։



Միջադեպը տեղի է ունեցել Նանշա շրջանում։ Անհայտ պատճառով բեռնարկղային նավը բախվել է կամրջի հենակետերից մեկին։



Ծովափրկարարական կենտրոնի տվյալներով՝ արտակարգ իրավիճակի ժամանակ հինգ մեքենա է վնասվել՝ երկուսն ընկել են ջուրը, երեքը՝ նավի վրա։ Հայտնի է, որ երկու մարդ մահացել է, ևս երեք մարդ անհետ կորել է: