24 Նոյ
2024
5.1° c ԵՐԵՎԱՆ
1.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակը. Le Figaro

Հայաստան կառաքվի ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակը. Le Figaro

Պաշտպանական ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման շրջանակում այսօր և վաղը Հայաստան կայցելի Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

«Ֆրանսիան և Հայաստանը պահպանում են պատմական բարեկամական հարաբերություններ, սակայն պաշտպանական ոլորտում հարաբերությունները չեն հասել երկկողմ հարաբերությունների ինտենսիվության մակարդակին», – ասվում է Ֆրանսիայի նախարարների կաբինետի հայտարարության մեջ, որում հստակեցվում է, որ սա պատմության մեջ Ֆրանսիայի նախարարի առաջին այցն է Հայաստան։

«Le Figaro»-ն հայտնում է, որ այսօր Հայաստան կառաքվի նաև ֆրանսիական զինամթերքի առաջին խմբաքանակը, ինչի մասին կողմերը պայմանավորվել էին դեռ 2023թ. հոկտեմբերին։

Դրանց մեջ կլինեն Safran ընկերության գիշերային տեսողության սարքեր, GM200 ռադարներ, որը թույլ կտա հայտնաբերել թշնամու ինքնաթիռը 250 կմ հեռավորությունից։

Նախատեսվում է նաև, որ ֆրանսիական բանակը կկազմակերպի լեռնային մարտական պատրաստության երեք դասընթաց հայերի համար։