ABCMEDIA
Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի ՌԴ-ի հետ խաղաղ բանակցությունների գնալու անհրաժեշտությունը․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի ՌԴ-ի հետ խաղաղ բանակցությունների գնալու անհրաժեշտությունը․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ


Ուկրաինան պետք է ինքնուրույն որոշի Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների գնալու անհրաժեշտությունը։ Այս մասին լրագրողների համար ճեպազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, գրում է ТАСС-ը։

«Ես կարծում եմ, որ մենք հստակ ուրվագծել ենք մեր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումն է՝ կանգնել Ուկրաինայի կողքին այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան մեր աջակցության կարիքն ունի, և ռուսների հետ բանակցելու ցանկացած որոշում որոշում է, որը պետք է կայացնի Ուկրաինան։ Եվ հետաքրքիր կլինի, որ ռուսները նայեն այս խաղաղության համաձայնագրին և հասկանան, թե որ պահին կարող են նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է  ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։