26 Դեկ
2024
1° c ԵՐԵՎԱՆ
3.7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պարսից ծոցի երկրները պատրաստ են ֆինանսապես օժանդակել Գազային. իսրայելական լրատվամիջոց

Պարսից ծոցի երկրները պատրաստ են ֆինանսապես օժանդակել Գազային. իսրայելական լրատվամիջոց

Պարսից ծոցի երկրները պատրաստ
են հակամարտության ավարտից հետո ֆինանսական աջակցություն ցուցաբերել Գազային՝ Պաղեստինի
ազգային կառավարությունում էական բարեփոխումներ իրականացնելու պայմանով։ Նման պնդմամբ
հանդես է եկել իսրայելական Kan պետական հեռուստառադիոընկերությունը։

Վերջինիս խոսքով՝ այն փոփոխությունները, որոնք
Պարսից ծոցի արաբական երկրներն ակնկալում են Պաղեստինի ազգային կառավարությունից, վերաբերում
են Պաղեստինի ղեկավարության փոփոխությանը։ Պաղեստինի դաշնակիցները բազմիցս զգալի ներդրումներ
են կատարել Գազայի վերականգնման համար և նախազգուշանում են, որ իրենց ներդրումները
կրկին ապարդյուն կլինեն, պնդում է Kan-ը:

Անկլավին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու
համար անհրաժեշտ մեկ այլ պայման է հանդիսանում Իսրայելի համաձայնությունը՝ պաղեստինյան
խնդրի լուծման ճանապարհային քարտեզի ընդունմանը։ Իսրայելի և արաբական երկրների պաշտոնյաները
դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Իսրայելական պետական հեռուստառադիոընկերությունը
նաև ընդգծում է, որ այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները, դիմել
են Պարսից ծոցի երկրներին՝ հակամարտության թեժ փուլի ավարտից հետո Գազային հնարավոր
ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հարցով։