24 Նոյ
2024
7.6° c ԵՐԵՎԱՆ
7.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մայր Աթոռը մտահոգություն է հայտնում նոր Սահմանադրության ընդունման կապակցությամբ

Մայր Աթոռը մտահոգություն է հայտնում նոր Սահմանադրության ընդունման կապակցությամբ

Ավարտվեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընթացող հոգևոր խորհուրդը, որտեղ քննարկվել են տիրող իրավիճակին առնչվող հարցեր։ Հայտարարության մեջ ասվում է.

 

«Գերագույն հոգևոր խորհուրդը խիստ տարակուսելի համարեց նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնությունը հատկապես, երբ հանրային ստվար շրջանակներում այն ընկալվում է նաև որպես հետևանք արտաքին հարկադրանքի։

 

Մտահոգություն արտահայտվեց, որ հանրակրթության ոլորտում իշխանությունների որդեգրած քաղաքականության արդյունքում հարվածի տակ են հայտնվել հայագիտական առարկաները»։