
Խաղաղությունը չի՛ կարող լինել առնելով-ծախելով, գնելով-վաճառելով․ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Հատված Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի քարոզից․
«Երբեք չի կարող խաղաղություն
լինել, եթե արդարություն չկա, և երբեք չի կարող խաղաղություն լինել, եթե արդարությունից
բխած ճշմարտությունը չկա։
Խաղաղությունը երկնքից
կախված ինչ-որ բան չէ՝ հեռու-հեռավոր կամ վերացական։ Այդ խաղաղությունը ստեղծողը մենք
ենք, մեր կյանքով ենք ստեղծողը։ Կարևորը, թե մենք ինչպես ենք տեսնում այդ խաղաղությանը
հասնելը՝ արդյոք դրա մեջ ճշմարտության և արդարության հատկանիշներ կա՞ն։
Չի՛ կարող լինել այս
կամ այն նյութական, ոչ նյութական ինչ-որ բաների հաշվին՝ առնելով-ծախելով, գնելով-վաճառելով։
Հետևաբար, մեզ մնում
է մեկ բան՝ ամենադժվար բանը՝ պահպանել արդարությունը, հետամուտ լինել ճշմարտության
և նվաճել խաղաղությունը»։